Արտաքին 3 տարի առաջ - 23:01 12-11-2022

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ Մակրոնը Ալիևին տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են քննարկել հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Եվրամիության և Ֆրանսիայի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքների և դրանից բխող հարցերի վերաբերյալ։

Ալիևը Մակրոնի հետ զրույցում նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից վերջին օրերին արված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»

Ձեզ գուցե հետաքրքրի