Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:20 11-11-2022

ԵՄ-ն հրաժարվում է ճանաչել Վրաստանի և Ուկրաինայի՝ ռուսական վերահսկողության տակ անցած շրջանների բնակիչներին տրված փաստաթղերը

Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը և Եվրոպական խորհրդարանը նախնական քաղաքական որոշում են կայացրել չճանաչել Ուկրաինայի և Վրաստանի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին տրված ռուսական փաստաթղերը։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Եվրոպական խորհրդի կայքում։

Հաղորդվում է, որ համաձայնեցված տեքստը պետք է վերջնականապես ընդունվի ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից՝ պաշտոնական հաստատման ընթացակարգի համար:

«Որոշումը պատասխանն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված և չարդարացված ռազմական ագրեսիային, ինչպես նաև օկուպացված տարածքների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրմանը։ Այն նաև հաշվի է առնում 2008 թվականին Ռուսաստանի կողմից ընդունված միակողմանի որոշումը, որով ճանաչվում է վրացական Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների «անկախությունը»»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ որոշման համաձայն Ուկրաինայի և Վրաստանի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջանների բնակիչներին տրված ռուսական փաստաթղթերը չեն ընդունվի ճանապարհորդությունների՝ հատկապես վիզաներ ստանալու, կամ Շենգենյան գոտու երկրների սահմանների հատելու համար։

Որոշումը, որը համաձայնեցվել է ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի նախագահության մակարդակով, նպատակ ունի ընդհանուր մոտեցումներ մշակել, ԵՄ արտաքին սահմաններում վերահսկողության պատշաճ գործունեություն ապահովել, վիզային ընդհանուր քաղաքականությանը և անվտանգությանը համապատասխան միջոցներ ստեղծել ԵՄ անդամ բոլոր երկրների համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի

Ձեզ գուցե հետաքրքրի