Ներքին 3 տարի առաջ - 10:59 04-11-2022

Սոցիալական աշխատանքը պահանջում է նաև ապրումակցելու կարողություն. նախարարի ուղերձը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
Լավագույնս գիտակցելով Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքի կարևորությունը՝ ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Սոցիալական աշխատանքը մեկն է այն մասնագիտություններից, որը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց անհրաժեշտ աջակցություն տրամադրելուց զատ, պահանջում է նաև ապրումակցելու կարողություն, մեծ համբերություն և բարեխիղճ վերաբերմունք։ Ձեր աշխատանքը մարդկանց վստահություն է ներշնչում ապագայի նկատմամբ, նպաստում նրանց ներուժի բացահայտմանն ու կյանքի որակի բարելավմանը։

2020 թվականից պատերազմից հետո, ցավոք, մարտահրավերները շարունակվում են։ Դրա դրսևորումներից մեկը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան էր, որի առաջացրած սոցիալական խնդիրների չեզոքացմանն ուղղված աշխատանքներում գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ՝ մեծապես ներգրավված էին նախարարության աշխատակիցներն ու Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները։

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում։ Այս նպատակով շարունակում են իրականացվել տարբեր ուսումնական դասընթացներ և վերապատրաստումներ՝ սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ օրվա առթիվ՝ ի սրտե շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մեծ նվիրումով են ընտրել այս դժվարին մասնագիտությունը և նույնքան նվիրումով շարունակում են իրականացնել»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին