Մամուլ 4 տարի առաջ - 08:28 20-10-2022

Ընդդիմադիրները վիճարկելու են Վահագն Հովակիմյանի ընտրությունը. առաջիկա օրերին պատրաստ կլինի դիմումը ՍԴ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։

ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ այժմ փորձագետները կազմում են ՍԴ դիմումը, առաջիկա օրերին այն պատրաստ կլինի, որից հետո երկու խմբակցությունները դա կներկայացնեն ՍԴ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նույնպես մասնակցեց այդ ընտրությանը, ինչն օրենքով արգելվում է։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը 65 ձայն էր պետք, այսինքն՝ եթե Հովակիմյանը չմասնակցեր, ապա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա։ Իշխող ՔՊ խմբակցությունը 71 պատգամավոր ունի, սակայն ընտրության օրն ԱԺ-ում ներկա էր 65-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին