Արտաքին 4 տարի առաջ - 17:45 19-10-2022

Ադրբեջանը փորձում է լուծել երկրում առկա գազային սեփակա՛ն դեֆիցիտը․ փորձագետ

Ադրբեջանի գազը որևիցե սպեղանի չի կարող դառնալ Եվրոպայի համար։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Էներգետիկ ոլորտի մասնագետ Արա Մարջանյանը։

«Այսօր ընդհանուր եվրոպական ծախսի հաշվեկշռում ադրբեջանական գազի արտահանման ծավալները կազմում են ընդամենը 2-2,5%՝ չնչին մի թիվ։ Ընդ որում, դա կարող է լինել այն դեպքում, երբ գազային սպեկտորն Ադրբեջանում զարգանա առաջընթաց տեմպերով, ինչը շատ քիչ հավանական է»,-ասաց փորձագետը։

Ըստ Արա Մարջանյանի՝ Ադրբեջանն այժմ ինքնին կանգնած է գազաֆիկացիայի խնդրի ու գազային դեֆիցիտի առաջ։

«Ադրբեջանում հիմա աճում է գազի նկատմամբ սեփական պահանջարկը։ Այդ երկրում, գիտեք, որ գազաֆիկացիայի մակարդակը շատ ավելի ցածր է, քանի Հայաստանում։ Այնտեղ մեծ շրջաններ ուղղակի գազաֆիկացված չեն»,- ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետը։

Այս համատեքստում, Արա Մարջանյանն անդրադարձավ դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները կրկնապատկելու մասին Ալիևի հայտարարություններին ու Ադրբեջան-ԵՄ գազային նոր պայմանագրին։

Ըստ Մարջանյանի՝ այդ ավելացումն Ադրբեջանը նախատեսում է իրականացնել առաջիկա 4-5 տարիների ընթացքում միայն՝ ոչ միայն իր միջոցներով։

«Ադրբեջանի գազային հիմնական պաշարները կենտրոնացած են «Շահ Դենիզ» գազային դաշտում։ Այնտեղի գազն ամբողջությամբ նախատեսված է արտահանման համար։ Դեֆիցիտի խնդիրներն Ադրբեջանը փորձում է լուծել Թուրքմենիայի հետ Կասպից ծովում գտնվող «Սեդար Քյափազ» գազային դաշտի համատեղ յուրացման ծրագրով։

Դրան դեմ է Իրանը, որոշակի առումով դեմ է Ռուսաստանը, և , կարծում եմ, որ կտրականապես դեմ պետք է լինի Հայաստանը։ Դա խախտում է Կասպիցի կոնվենցիայի դրույթները»,- ասաց մասնագետը։

Գազի սեփական կարիքները բավարարելու համար Ադրբեջանն, ըստ փորձագետի, գազ է ներկրում նաև Իրանից և, որոշ չափով՝ Ռուսաստանից։

«Ադրբեջանի գազային պաշարները ո՛չ միայն բավարար չեն արտահանման համար, այլև անիրատեսական են ԵՄ ներկայացուցիչ տիկին Ֆոն ԴԵռ Լեյենի նախատեսած ծավալների առումով»,- ասաց նա։

Փորձագետն անիրատեսական համարեց տեղեկությունը, որ Ադրբեջանը Եվրոպա է արտահանում Ռուսաստանից ձեռք բերված գազի որոշակի ծավալ։

Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է նաև Եվրոպայի՝ մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին հայտարարությունը՝ մասնագետը կտրուկ պատասխանեց՝ ո՛չ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»