Արտաքին 4 տարի առաջ - 21:36 13-10-2022

Պուտինը և Ալիևը հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադամիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է։ Նրա խոսքով նախորդ տարի աճը կազմել է 14 տոկոս, իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին՝ իր համոզմամբ՝ 7 տոկոս։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական ընկերությունները Ադրբեջանի տնտեսության մեջ 4.5 միլիարդ դոլարի ներդրում են կատարել։

Վերջինս շեշտել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի համանախագահները պարբերաբար հանդիպում են, և աշխատանքներն ընթանում են Բաքվի առաջարկած ծրագրով։ «Բնականաբար, մենք միշտ մեր տեսադաշտում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը կրկին քննարկելու այս բոլոր հարցերը և համեմատելու ժամացույցները»,- հայտարարել է Պուտինը։

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և այդ կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել։ Ալիևի համոզմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասել են ամենաբարձր՝ դաշնակցային համագործակցության մակարդակին, և կողմերը շատ հարցերում մեծ առաջընթաց ունեն։

Ալիևը նույնպես ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը աճել են՝ կարևորելով նաև այն նախագծերի իրականացումը, որոնք կողմերն արդեն իսկ համաձայնեցրել են։

Ադրբեջանի առաջնորդը նաև նշել է, որ Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում չեն շրջանցում նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող խնդիրները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բաքուն հավատարիմ է երկարաժամկետ խաղաղությանը և իր համոզմամբ՝ բավական կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի վերջնական խաղաղություն ձեռք բերվի։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե