Ներքին 4 տարի առաջ - 23:13 05-10-2022

Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խ-ի վարած Honda մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Ե-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներիի Աշոտ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուության բաժանմունքի ավագ օպերլիազոր Դ. Հակոբյանի գլխավորութամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորութամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նարիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան