Արտաքին 4 տարի առաջ - 19:41 01-10-2022

Ալիևը մեզ օգնեց դժվարին պահին. ԵՀ նախագահ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա գազատար խողովակաշարը կարող է ապահովել Բուլղարիայում գազի սպառման ողջ ծավալը, «ինչը հիանալի նորություն է շատ դժվար ժամանակներում»: Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեյենն այս մասին ասել է այսօր՝ ելույթ ունենալով խողովակաշարի առևտրային գործարկման արարողության ժամանակ։

Լեյենն ընդգծել է, որ նման նախագծերի շնորհիվ Եվրոպան ձմռան համար բավականաչափ գազ կունենա։ Նրա խոսքով՝ կողմերն այս նպատակին հասնելու համար նախորդ մեկ ամսվա ընթացքում քրտնաջան աշխատել են։

«Առաջին քայլը ռուսական գազի դիվերսիֆիկացումն էր՝ հօգուտ այլ հուսալի մատակարարների: Նախագահ Իլհամ Ալիևը մեզ օգնեց դժվարին պահին, այդ նպատակով ես հուլիսին այցելեցի Ադրբեջան, ինչպես նաև Նորվեգիա, ԱՄՆ, Ալժիր և շատ այլ երկրներ, որոնք օգնեցին մեզ այս ճգնաժամային պահին»,- ասել է նա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ Բուլղարիայի և Հունաստանի միջև գազի փոխկապակցման նախագիծը քննարկվում էր ավելի քան 10 տարի։ Նա նշել է, նպատակին հասնելու համար մեծ վճռականություն է պահանջվել, իսկ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից այս նախագծին ցուցաբերել է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական աջակցություն։

«Ես կասեի, որ այսօր նոր դարաշրջան է սկսվում Բուլղարիայի և Հարավարևելյան Եվրոպայի համար։ Նախկինում Բուլղարիան գազի 80 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։ Այս գազատարը Բուլղարիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար փոխում է խաղի կանոնները: Իսկ դա նշանակում է ազատում ռուսական գազից կախվածությունից»,- հավելել է Լեյենը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե