Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:40 28-09-2022

Իմաստությունն այն է, երբ ամեն ինչ հասկանում ես, բայց դա քո տրամադրությունը չի գցում․ Քոչարյան

Հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները միասին կազմակերպելով դիմադրության շարժումը՝ երբևէ միասին չեն կանգնել հաթրակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսին նշեց, որ լուրջ քաղաքական հակասություններ Սերժ Սարգսյանի հետ չունի, սակայն հնարավոր չէ միավորվել այնպես, որ չլինեն հակասություններ։

«Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել։ Համոզված եմ՝ նույն իշխանության հետ առնչվող քաղաքական ուժեր ևս ունեն տարբերություններ։ Ուղղակի պետք է հասկանալ, որ դրված պահանջները իրականացվող չեն։ Այո, հնարավոր է միասին լինել, հնարավոր է պայքարել»։

Քոչարյանը նշեց, որ իրենք երկուսն էլ արցախցի են, կանգնած են բանակի ձևավորման, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի ակունքներում։

«Հիմա միաժամանակ մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում։ Հիմա դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառման համար պատկե՞ր տանք»,- ասաց նա՝ նշելով, որ պատճառներից մեկը դա է։

Նրա խոսքով՝ ևս մեկ պատճառ է այն, որ նման շարժումների ժամանկ հույս է լինում, որ առավել երիտասարդ առաջնորդներ կձևավորվեն։

«Ես հիմա կամ, գոյություն ունեմ, դատաբոր Դանիբեկյանը ինձ թույլ էլ չի տալիս, որ Հայաստանից բացակայեմ։ Եվ այնքան ժամանակ, ինչքան ես շնչեմ, ապրեմ, այս թեման լինելու է»։

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց․ «Իմաստությունն այն է, երբ ամեն ինչ հասկանում ես, բայց դա քո տրամադրությունը չի գցում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց