Ներքին 4 տարի առաջ - 20:00 24-09-2022

Իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ, որում ասվում է․

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում