Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:01 21-09-2022

Մենք պիտի մշակենք քաղաքական օրակարգ․ Կարեն Հեքիմյան

Ազատության հրապարակում Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքին «Armenia needs NATO»՝ «Հայաստանը ՆԱՏՕ-ի կարիքն ունի» պաստառներ կային։

Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի մարդը, ով բռնել էր այդ գրությամբ պաստառը․ պարզվեց՝ նա տեղյակ չէր։ Նա նշեց, որ ուղղակի վստահ է, որ Հայաստանն անհապաղ պիտի ՀԱՊԿ-ից դուրս գա, որովհետև դա է մեր երկրի պարտությունների պատճառը։

«Այսօր անկախության տոնն է, բայց այդ մասին խոսելը շատ դժվար է, քանի որ մեր անկախությունը վտանգված է թե ներքին թշնամիների և թե արտաքին թշնամիների կողմից։ Դեռ շատ ճանապարհ ունենք անկախությանը հասնելու համար»,- նշեց իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը։

«Հանրահավաքները չպիտի ինքնանպատակ լինեն։ Ցանկացած միջոցառում պիտի ունենա քաղաքական օրակարգ, որը, ցավոք, այսօր Հայաստանում շատ քիչ ուժեր ունեն»։

Հեքիմյանի խոսքով՝ մենք պիտի նախ հաշվառենք մեր խնդիրները, մշակենք քաղաքական օրակարգ և շարժվենք դրանով։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում