Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:58 21-09-2022

Ադրբեջանական զինտեխնիկայի վրա պատկերված է Z նշանը

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեսանյութ, որում երևում է ադրբեջանական զինվորական շարասյուն՝ բոլոր մեքենաների վրա լատինական Z տառով։

Հիշեցնենք, որ Z-ն այս օրերին ռուսական բանակի խորհրդանիշներից է․ փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեցին ռուսական բանակի հարձակումներն Ուկրաինայի վրա, Z-ն ու V-ն (որպես западный և восточный՝ արևելյան և արևմտյան ստորաբաժանումներ) կիրառվում են՝ որպես խորհրդանիշներ բանակի և ռուսական քաղաքականության նկատմամբ համակրանքի։

Այդուհանդերձ, պետք է նշել, որ ադրբեջանական մեքենաների վրա լատինական Z-ի մեջտեղում քաշված է գիծ, որը, հնարավոր է, որոշակիորեն փոփոխում է այդ սիմվոլի նախնական նշանակությունը։ Հատկանշական է, որ այսօրինակ տեսանյութ սկսեց շրջանառվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցից և ՀԱՊԿ առաջիկա համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին հայտարարությունից հետո։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում