Արտաքին 4 տարի առաջ - 15:00 19-09-2022

Թուրքիան դիմել է Ռուսաստանի օգնությանը

Թուրք վերլուծաբան Բարըշ Սոյդանը դիտարկման է առել ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը։ Ըստ նրա՝ կա պայմանավորվածություն և հստակ պլան, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի օգնությամբ չթողնեն թուրքական լիրան շատ արժեզրկվի մինչև 2023-ի համապետական ընտրությունների անցկացումը։Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան տարեկան ներկրում է ավելի քան 50 մլրդ դոլարի բնական գազ, որից 40-50 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ստացվում է, որ ամեն տարի Թուրքիան Ռուսաստանին վճարում է շուրջ 25 մլրդ դոլար։ Վճարումն արվում է նավթի և գազի տեղափոխման թուրքական «BOTAŞ» ընկերության միջոցով, որն էլ Կենտրոնական բանկից արտարժույթ է գնում։ «BOTAŞ»-ի այդ գնումները լրջորեն քայքայում են Թուրքիայի Կենտրոնական բանկի դոլարային պահուստները։

Եվ դեռ սպասվում է, որ բնական գազի և նավթի գների վերջին աճման հետևանքով Թուրքիան այս տարի էներգակիրների ներմուծման համար ստիպված կլինի ծախսել ավելի քան 100 մլրդ դոլար։

Ահա այս ամենը մեծացնելու է դոլարի նկատմամբ պահանջարկն ու արտարժույթի ճգնաժամի նոր ռիսկեր է ստեղծելու Թուրքիայում։ Եվ այս հարցում օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանը։ Պատահական չէր, որ անցյալ շաբաթ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո վերջինս հայտարարեց, որ այսւոհետև Ռուսաստանից գնվող բնական գազի 25 տոկոսը Թուրքիան կվճարի ռուբլիով։ Բացի այդ Անկարան Մոսկվայից խնդրել է գնվող բնական գազի համար 25 տոկոս զեղչ և 6-ամսյա մարման ժամկետի հնարավորություն տալ, ինչի շնորհիվ Թուրքիան ընթացիկ ձմեռը կանցնացնի նվազագույն վճարումներով և վերահսկողության տակ կպահի դուլարի կուրսը։ Գոնե մինչև նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

«Ծրագիրը շատ պարզ է. Ռուսաստանի աջակցությամբ մինչև ընտրությունների օրը զերծ մնալ արժութային հարձակումներից: Բայց այ թե դրա դիմաց ի՞նչ կուզի Ռուսաստանը Թուրքիայից, ըստ իս՝ դա է ամենակարևոր հարցը»,- հարցադրում է անում թուրք վերլուծաբանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե