Ներքին 4 տարի առաջ - 21:00 31-08-2022

Արզումանյանի ձերբակալությունը հաշվետվություն է Ալիևին. Սեյրան Օհանյան

ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանն Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին, պատասխանեց. «Շատ դժվար է մեկնաբանել այս իշխանությունների գործողությունները, որովհետև սա բեմականացված շոու է, իրենց գործողություններից մեկն է։ Այն ուղղված էր և՛ ՀՀ հանրությանը, և՛ որոշակի հաշվետվություն է իր կառուցողական գործընկերջ՝ Ալիևի առջև, ում հետ այսօր ինքը Բրյուսելում հանդիպում է, որովհետև գիտեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ առավել ևս զինվորական՝ թե՛ այսօրվա, թե՛ նախկին, պատշաճ ծանուցման դեպքում կարող են գալ ու ներկայանալ քննչական մարմիններ։ Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար և կարելի է ասել՝ 10-12 օր է ղեկավարել և ասպես ասած՝ բանը բանից համարյա թե անցել էր, և ինքը չէր կարող այդտեղ բեկում մտցնել։ Այս ամենը բարդել միայն բանակի վրա ինձ համար անընդունելի է, որովհետև բանակը շատ ուղղություններով մարտնչել է հերոսաբար, զոհեր են տվել ու քաջագործություններ արել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում