Ներքին 4 տարի առաջ - 18:12 29-08-2022

Խաչիկ Ստամբոլցյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում դեռ չկա

Խաչիկ Ստամբոլցյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կառավարությունը որոշում դեռ չունի։ Oragir.news-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

«Հնարավոր է, որ առաջիկայում նման որոշում լինի, բայց այս պահին նման որոշում դեռ չկա»

Հիշեցնենք, որ նախօրեին մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր: Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ:

Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար