Ներքին 4 տարի առաջ - 15:19 23-08-2022

Սոթքի մաքսակետը չենք պատկերացնում, թե ինչ է լինելու. համայնքի ղեկավար

Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ ադրբեջանցիների՝ դեպի Հայաստան մուտքը ապահովելու համար 3 նոր մաքսակետ պիտի կառուցվի։ Այդ մաքսակետերը պետք է կառուցվեն Սյունիքի մարզի Քարահունջ, Գեղարքունիքի մարզի Սոթք և Արարատի մարզի Երասխ բնակավայրերում։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Սոթք վարչատարածքային միավորի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե Սոթքի բնակիչներն ինչպե՞ս են արձագանքում մաքսակետ տեղադրելու լուրին՝ պատասխանեց.

«Կառավարության այդ որոշման մասին բոլոր բնակիչները լսել են այդ մասին, բոլորս էլ տեղյակ ենք, որ նախագիծ կա, բայց ինչ-որ գործընթացներ դեռ չկան մեզ մոտ։ Մեզ տեղյակ չեն պահել, կառավարությունից որևէ բան չեն ասել։ Խոսակցությունները , բնականաբար, բնակիչների շրջանում շատ են, սակայն բամբասանքի մակարդակն էլ է մեծ։ Մարդիկ էլ կան, ովքեր դիրքորոշումը հստակ չգիտեն, բայց հիմնականում, գերակշռում են, դեմ արտահայտվող մարդիկ։ Ինձ դեռ որևէ բան դրա հետ կապված չի ասվել։ Անկեղծ ասած աշխատանքների վերաբերյալ չեմ պատկերոցնում, թե ո՞նց է լինելու, ինձ թվում է, եթե նախագիծը հաստատվի, ընդհանուր պատկերացում կկազմենք, այդ ժամանակ կհասկանանք , թե ի՞նչ է լինելու, քանի որ ես անգամ չգիտեմ էլ, թե դրա նպատակը որն է»։

Հարցին, թե ունենք հեռանկար, որ մաքսակետի տեղադրումից հետո ադրբեջանցիները, փաստորեն, ազատ ելումուտ են անելու՝ պատասխանեց.

«Հստակ որևէ բան չեմ կարող ասել, հնարավոր է և՛ մեկը, և՛ մյուսը։ Եթե խոսքը նրա մասին է, որ ադրբեջանցիները Սոթքով գնալու են Նախիջևան, կամ Ադրբեջանի այլ բնակավայր, բնականաբար ազատ ելումուտի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել էր նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, Վարդենիսի համայնքապետի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանի և Վայքի քաղաքապետարանի աշխատակիցներից Արամ Հովսեփյանի հետ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել