Ներքին 4 տարի առաջ - 22:54 18-08-2022

Խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին․ Հրանտ Բագրատյան

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Բան չեմ հասկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։ Մերոնք այդպես էլ ոչինչ չեն ասում։ Չէ, ասենք թե իբր առարկում են. թե բա գիտեք նման բանակցություններ մենք չենք վարում։ Է միգուցե դուք չեք վարում ուրիշնե՞րն են դա անում։ Այսօր էլ այդ փոխնախարարի ասածի վրա ի՞նչու էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան չի ասում, որ նման բան չկա։ Հասկանու՞մ եք ի՞նչ է միջանցքը։ Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը