Ներքին 4 տարի առաջ - 22:44 09-08-2022

Աղավնոն մինչ օրս գեթ մեկ ընտանիք չի լքել․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ

«Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա»։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։

«Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։

Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ են ստացել, որոնցում մարդիկ պատրաստակամություն են հայտնում գալ և սատարել Աղավնոյի բնակիչներին։ Նա նաև նշել է, որ գյուղը չլքելու իրենց որոշումը ոչ թե էմոցիոնալ է, այլ խիստ ռացիոնալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ