Ավելին 4 տարի առաջ - 17:52 30-07-2022

Եվրոպայում գրանցվել է կապկի ծաղկից մահվան առաջին դեպքը

Աշխարհում գրանցվել է ևս մեկ մարդու մահ՝ կապկի ծաղկով վարակվելուց հետո։ Այս անգամ դա տեղի է ունեցել Իսպանիայում։ Տեղական El Mundo թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ մահը գրանցվել է Վալենսիայի շրջանում։ Սակայն վերջնական պատճառները դեռ պետք է պարզվեն։ Նախնական տվյալներով՝ այն առաջացել է ծաղիկի հետ կապված էնցեֆալիտով։ Այսպիսով, սա Եվրոպայում այս հիվանդության հետ կապված առաջին մահացու դեպքն է։

Նախօրեին՝ հուլիսի 29-ին, աշխարհում գրանցվել էր կապկի ծաղկի հետ կապված մահվան առաջին դեպքը։ Մահացել էր Բրազիլիայի վարակված քաղաքացին․ 41-ամյա մահացածը իմունային լուրջ խնդիրներ ուներ։

Այս պահին աշխարհի 79 երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով հիվանդ ավելի քան 22 հազար մարդ։ Դրանց ավելի քան 70%-ը գրանցված է Եվրոպայում։ ԱՀԿ-ն ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը