Արտաքին 4 տարի առաջ - 16:53 26-07-2022

ԳՖՀ նախկին կանցլերն արձակուրդը Մոսկվայում է անցկացնում


Գերհարդ Շրյոդերի ժողովրդականությունն ընկել է Գերմանիայում՝ Պուտինի հետ մտերմության պատճառով։ Այժմ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը կրկին Մոսկվայում է՝ «արձակուրդում», ինչպես նա բացատրել է գերմանացի լրագրողներին։

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը վերադարձել է Մոսկվա։ «Ես այստեղ եմ մի քանի օր հանգստի համար: Մոսկվան գեղեցիկ քաղաք է», - բացատրել է նա երկուշաբթի՝ հուլիսի 25-ին, գերմանական n-tv հեռուստաալիքի թղթակից Դիրկ Էմերիխին: Դիտարկմանը, որ մոտակայքում է գտնվում ռուսական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության կենտրոնակայանը, Շրյոդերը զարմացած պատասխանել է. «Մի՞թե։ Օհ, իրոք դուք ճիշտ եք»։

Մայիսին Շրյոդերը որոշեց հեռանալ «Ռոսնեֆտում» իր պաշտոնից և հայտարարեց որ չի ընդունի «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդին միանալու առաջարկը։

Գերհարդ Շրյոդերը, որը ղեկավարել է Գերմանիայի կառավարությունը 1998-ից 2005 թվականներին, տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել ռուսական պետական ​​ընկերություններում աշխատանքի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բարեկամության համար։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ֆոնին նրա վրա ճնշումն ավելացել է։

Ճիշտ է, պատերազմի առաջին օրը Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ «Պատերազմը և դրանից բխող մարդկանց տառապանքներն Ուկրաինայում պետք է ավարտվեն որքան հնարավոր է շուտ: Դա Ռուսաստանի կառավարության պատասխանատվությունն է»,- գրել է Շրյոդերը LinkedIn-ում:

Այնուամենայնիվ, ինչպես վերջերս գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ը, Շրյոդերը ցանկանում է կապ պահպանել Պուտինի հետ՝ չնայած Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Ըստ պարբերականի՝ Շրյոդերը հայտարարել է, որ չի հավատում ուկրաինական հակամարտության՝ զենքի միջոցով լուծմանը և տարակուսած է այս երկրին զենք մատակարարելու կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ