Արտաքին 4 տարի առաջ - 10:40 19-07-2022

Պուտինը հավատում է Ռուսաստանի հաղթանակին. NYT

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժելով երեք նպատակ է հետապնդում, New York Times-ի սյունակում գրում է քաղաքագետ Տատյանա Ստանովայան։

Մայիսի վերջին նա հավատաց Ուկրաինայում երկարաժամկետ հաղթանակին, և այդ ժամանակից ի վեր գործողությունների հստակ ծրագիր ունի՝ երեք ուղղություններով, որը կարծես երեք տիկնիկներից բաղկացած մատրյոշկա լինի և «չի սահմանափակվում Ուկրաինայով», ենթադրում է Ստանովայան։

Նպատակներից առաջինը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, ինչպես նաև դեպի Ղրիմ ցամաքային միջանցքը վերահսկողության տակ վերցնելն է։ Ծրագրի երկրորդ կետը՝ Կիևի կապիտուլյացիան է, երրորդը՝ «նոր աշխարհակարգի» կառուցումը։

Վաղ թե ուշ, Պուտինը կբախվի իրականությանը, և հենց այս պահին նա կարող է շատ ավելի վտանգավոր լինել, ենթադրում է Ստանովայան։

«Եթե Արեւմուտքը ցանկանում է խուսափել աղետալի բախումից, պետք է հասկանա, թե իրականում ում հետ գործ ունի, երբ խոսքը Պուտինի մասին է»,- եզրափակում է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ