Արտաքին 4 տարի առաջ - 22:58 17-07-2022

Անկարան հաստատել է Էրդողանի այցն Իրան և Պուտինի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իրան կիրակի երեկոյան հաստատել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գրասենյակը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալությունը գրում է, որ հուլիսի 19-ին Թեհրանում կանցկացվի Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը՝ երկու երկրների նախագահների նախագահությամբ։

Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և քննարկել երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված գործողությունները։

Բացի այդ, նշում է գործակալությունը, Էրդողանի այցի շրջանակներում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչությունը հայտնել է, որ նույն օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի եռակողմ գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ Թուրքիայի ղեկավարը Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ կքննարկի Սիրիայում ընթացիկ իրադարձությունները, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ինչպես նաև քայլեր, որոնք կօգնեն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և սիրիացիների հայրենիք կամավոր վերադարձը։

Վարչակազմը նաև նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը նույնպես երկկողմ հանդիպում կունենան։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ