Ավելին 4 տարի առաջ - 11:20 17-07-2022

Ֆրանսիայի 38 դեպարտամենտ եղանակի վտանգավորության «նարնջագույն» աստիճան է հայտարարել

Ֆրանսիայի Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը շաբաթ օրը հաղորդել է, որ շոգի պատճառով երկրի 38 դեպարտամենտում եղանակի վտանգավորության «նարնջագույն» աստիճան է հայտարարվել։

Նախօրեին նման հայտարարություն էր արել ընդամենը 16 դեպարտամենտ։

Météo-France-ի կանխատեսմամբ, ծայրահեղ շոգերը կշարունակվեն նաև առաջիկա օրերին։ Սպասվում է, որ կիրակի օրը երկրի հարավ-արևելյան որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, իսկ երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, կգերազանցի 30 աստիճանը։

Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթին կարող է լինել Ֆրանսիայում երբևէ գրանցված ամենաշոգ օրը։ Երկրի հարավ-արևմուտքում ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի 42 աստիճանի, իսկ երեքշաբթի օրվանից հարավ-արևմուտքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի նվազել, սակայն շատ բարձր ցուցանիշ կգրանցվի երկրի հյուսիս-արևելքի որոշ հատվածներում։ Չորեքշաբթի հնարավոր ամպրոպները, ըստ օդերևութաբանների, կարող են վերջ դնել այս արտակարգ իրավիճակին։

Ինչպես հաղորդվում է, երկրի հարավային Նիմ և Բեզյե քաղաքներում 40 աստիճանը գերազանցող ջերմաստիճանի պատմական ռեկորդներ են գրանցվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար