Ներքին 4 տարի առաջ - 11:49 15-07-2022

Ինչու ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ. Արտակ Զաքարյան

Ինչո՞ւ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Երեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել` ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան: Ինչու՞:

Իրենք էլ են շատ լավ հասկացել, որ ընդդիմադիր պատգամավորների «բացակայությունը» հստակ քաղաքական քայլ է, և բխում է ընդդիմության ընտրազանգվածի շահերից: ՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը:

Կապիտուլյանտները վստահ էին, որ մանդատից զրկված հայտնի քաղաքական գործիչները շարունակելու էին ակտիվ փողոցային պայքարը, իսկ նրանց փոխարինած ընդդիմադիր նոր պատգամավորները շարունակելու էին ԱԺ աշխատանքների բոյկոտը` դրանով իսկ նոր թափ ու թարմություն հաղորդելով «Դիմադրության» շարժմանը:

ՔՊ-ն, հասկանալով ստեղծված քաղաքական ճգնաժամի սպառնալիքները, շարունակ փորձելու է պայքարել ներքաղաքական «կայունություն» ցուցադրելու համար: ՍԴ չդիմելով, ինչպես արդեն ասել էի նախկինում, սրանք փորձել են տեղ թողնել և առաջիկայում խնդրել-համոզելու են ընդդիմադիր ֆրակցիաներին` վերադառնալ պառլամենտ:

Կապիտուլյանտները մտավախություն ունեն, որ ՍԴ դիմելով նրանք ի ցույց կդնեն քաղաքական ընդդիմությանը տոտալ ճնշումների ենթարկելու հերթական ակնառու փաստը: Դա անհետևանք չէր մնալու նաև «ժողովրդավարության վերջին փշուրները» քամուն տալու տեսանկյունից:

Նիկոլի իշխանությունը խարխլվում է և առաջիկա տարածաշրջանային զարգացումներում նրանք ստիպված են լինելու գերտերությունների գործոնի կամ նոր ռազմական բախման ազդեցության տակ գնալ նոր կորուստների ու կապիտուլյացիայի: Սրանք լավ են հասկանում, որ այսօր Հայաստանի միակ փրկօղակը ընդդիմության շարժումն է:

ՔՊ-ն փորձել է նաև էժանագին դիվիդենտներ շահել` իբրև թե ժողովրդավար և վստահ երևալու համար: Բայց դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ ավելի շատ հիշեցնում է թույլիկ մարդու կողմից արված անօգուտ նախազգուշացումների: Իշխանությունը կորցնելու և Հայրենիքի դեմ գործած աններելի հանցանքների համար պատասխանատվության վախը ստիպել է նրանց չսրել իրավիճակը և հաշտվել ընդդիմության քաղաքական բոյկոտի հետ:

Հ.Գ.
Զարգացումները շարունակվում են և մեր ժողովուրդը պետք է պարաստ լինի թուրք-ադրբեջանական հերթական ռազմական սադրանքներին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին