Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:30 13-07-2022

Ինչու է Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարություն ստեղծում

Նիկոլ Փաշինյանը որոշել է հիմա էլ ներքին գործերի նախարարություն ստեղծել, որ ինքը էլ չխառնվի ուրիշների ներքին գործերին։ Դրա մեջ մտնելու են ԱԻՆ-ը, միգրացիոն ծառաությունն ու ոստիկանությունը, որոնք բոլորը միասին ենթարկվելու են ՆԳ նախարարին։ Նախարարությունը ստեղծվում է ամերիկյան գրանտներով՝ դանիելիոաննիսյանական քաղակտիվի աջակցությամբ, իսկ դա նշանակում է, որ սրա տակ կասկածելի ու մութ բաներ են թաքնված։

Այսօր ուժային կառույցների կիսաանկախ վիճակն անկայուն հիմքեր է ստեղծում Նիկոլի իշխանության համար։ Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ Նիկոլն ուզում է և՛ քաղաքական առումով իր բռի մեջ հավաքել այս կառույցները, մասնավորապես՝ ոստիկանությունը, և՛ պատասխանատվությունից խուսափել և ճգնաժամային իրավիճակներում ամբողջ բեռը թողնել նախարարի վրա։ Այսօր ոստիկանությունն ինչ անում է, մեղադրում են վարչապետին։ Վաղը կմեղադրեն ներքին գործերի նախարարին, և դրանով Նիկոլ Փաշինյանը կկարողանա նաև նախարարին զոհ տալ, եթե ոստիկանության գործողությունների պատճառով իր դեմ բողոքի ալիք բարձրանա։ Ու այս ամենը՝ միջազգային կառույցների ակտիվ աջակցությամբ։

Սրանով նաև վերադառնում են հին ՀՀՇ-ական թվերը՝ Վանոյի ժամանակաշրջան, երբ կար ներքին գործերի նախարարություն։ Չնայած գործող իշխանությունները պնդում են, որ սա նախկինին վերադարձ չէ, այլ նորի ստեղծում, բայց Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, կամա թե ակամա, կրկնում են իր «հոգևոր հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր թեզերն ու ծրագրերը և կյանքի կոչում դրանք, պարզապես մի քիչ ավելի նիկոլավարի, այսինքն՝ ավելի անտաղանդ, փնթի ու անգրագետ ձևով։ Սա նաև սուպերվարչապետության հիմքերն ամպապնդող քայլ է, որի շարունակությունը կլինի, ասենք, անձամբ վարչապետին ծառայող առանձին գվարդիայի ստեղծումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին