Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:02 07-07-2022

Աշխարհում չկա որևէ երկիր, որը կմտածի, որ բավականաչափ ռեսուրսներ է հատկացնում կրթությանը. Աֆեյան

«Flagship Pioneering» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հուլիսի 7-ին արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ Նա շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը եւ ԵՊՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Աֆեյանը ԵՊՀ-ում ունեցած ելույթում նշեց նաեւ կրթության ոլորտի կարեւորությունը երկրի զարգացման գործում։ «Այն պետք է լինի անկյունաքարը, նրանից պետք է բխի ամեն ինչ»,- ասաց Աֆեյանը։ Նրա գնահատմամբ՝ աշխարհում չկա որեւէ երկիր, որը կմտածեր, որ բավականաչափ ռեսուրսներ է հատկացնում կրթությանը։ «Առաջին հերթին, անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները եւ զարգացնել տնտեսությունն այդ ռեսուրսների ավելացման համար։ Բացի այդ, պետք է հավատալ հաջողությանը»,- ասել է Աֆեյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ապագայի ներուժը կրթության մեջ է։ «Մենք պատրաստ ենք Հայաստանի կառավարությանը ներկայացնել մեր քննադատությունը կրթության ոլորտի վերաբերյալ։ Կարեւոր է մասնագետների ներգրավումը։ Բացի այդ՝ առանց համագործակցության եւ կոոպերացման մենք կարող ենք հայտնվել այն երկրների վիճակում, որոնք ռեսուրսներ չունեն եւ չեն զարգանում։ Մենք մշտապես քննադատում ենք ուրիշներին, բայց կարեւոր է սկսել մեզանից»,- ընդգծել է Աֆեյանը։

Աֆեյանը տեղեկացրել է, որ «The FUTURE ARMENIAN» հանրային նախաձեռնության ծրագրի ավելի վաղ ընդունված 15 կետերի վերաբերյալ նախատեսվում է հայերի, այդ թվում՝ սփյուռքահայերի ջանքերի միատեղման աշխատանք կատարել եւ սկսել ապագային միտված նախագծերի մշակումը։ 15 կետերի մեջ են մտնում ապագա Հայաստանի համատեղ պլանավորման, Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգի եւ անվտանգության ավելի արդյունավետ համակարգի ստեղծման, պատմական Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ պատասխանատվության ընդունման գաղափարները, Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ նրա իրավավիճակի սահմանման երաշխիքները, երկրի ղեկավարության կողմից հիմնավորված որոշումների կայացումը եւ այլն։ «Պատերազմից հետո միջնորդավորված ձեւով ակտիվորեն մասնակցում ենք Ղարաբաղի վերականգնմանը։ Վերջին ժամանակներս այնտեղ մասնագետների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ ընթացիկ դժվարությունների հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է գործարարը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է