Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:30 05-07-2022

Պատերազմից 5 է պակաս, ժողովուրդը բամբասանքներ է «ծամում»՝ ծիրան, Կիրկորով, պոլիտեխնիկի դիպլոմներ

ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, Սահմանադրության հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել: Այս իշխանությունները բռնաբարել են մայր օրենքը, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետությունը ես եմ, կուզեմ՝ բանավոր փոխհամաձայնությամբ հողեր կտամ թշնամուն, կուզեմ՝ իմ անձնական օգտագործման ՔՊ-ականներին պատանդ կպահեմ՝ կոմպրոմատի ուժով, կուզեմ՝ Սահմանադրության օրը եղջերու կկերակրեմ:

Թեեւ ըստ սահմանադրության՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, բայց դե հիմա ում է դա հետաքրքիր: Հանրությունը զբաղված է կարճաժամետ հոգսերով ու ուրախություններով, բամբասանքներ «ծամելով»՝ Լարս, ծիրան, Կիրկորով, պոլիտեխնիկի դիպլոմներ, Մարիամիկի նոր իմիջ, Զվարթնոցի տաճարի քեֆ-ուրախություն, ստամոքսի կարիքներ:

Ընդհանրապես, Հայաստանում ապրում է սպառողի հոգեբանությամբ մի ստվար զանգված, որի գերնպատակը միայն այսրոպեական հետաքրքրություններն են ու հաճույքները: Այս իշխանություններն այլասերել են ամեն նվիրական բան, շատերին չի հուզում պատերազմի վտանգը, թշնամու մոտ պահվող ռազմագերիների ճակատագիրը, պետության հիմնասյուների անկումը:

Հիմա Հայաստանում կարելի է վճարել մեկ ժամվա համար ընդամենը 500 հազար դրամ ու քեֆ անել ցանկացած պատմամշակութային հուշարձանի տարածքում, կարեւորը թղթերով ամեն ինչ կարգին լինի: Պատկերացրեք, ինչ-որ արաբ Հուսեյն որոշեր իր նշանադրության խնջույքն անել Քեոփսի բուրգի քթի տակ՝ վճարելով մի քանի հազար դոլար, կամ իտալացի Դոնատոն Կոլիզեումի կողքին իր ծննդյան տարեդարձի առիթով սեղան փռեր: Հայաստանում նման բաները հեշտ են կուլ տալիս, դա ի՞նչ է, որ չմարսվի: Մարսվել է մեր հայրենիքի տարածքների 72%-ի կորուստը, 5000 տղաների թանկ արյունը…Եվ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները