Արտաքին 4 տարի առաջ - 23:13 30-06-2022

Մոսկվան Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Լոնդոնի «կոպտության համար»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթին՝ հայտնելու իր «խիստ բողոքը՝ կապված Ռուսաստանի, նրա ղեկավարի և իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս ժողովրդի հասցեին բրիտանական ղեկավարության բացահայտ կոպիտ հայտարարությունների հետ», ասվում է գերատեսչության կայքում։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Բրոներթին տրվել է պաշտոնական նոտա, որում նշվում է բրիտանական իշխանությունների կողմից «վիրավորական հռետորաբանության անընդունելիությունը» և նրանց կողմից «գիտակցաբար կեղծ տեղեկության տարածումը, մասնավորապես ռուսական կողմի կողմից իբր հնչեցված «միջուկային զենքի կիրառման սպառնալիքների մասին»»։

«Պարկեշտ հասարակությունում ընդունված է ներողություն խնդրել նման հայտարարությունների համար»,- նշում է ԱԳՆ-ն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի