Միտք 4 տարի առաջ - 19:11 25-06-2022

Մենք այն ազգն ենք, որն աշխարհին տվել է…

Կարել Չապեկ

Չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, բազմաթիվ պիեսների, էսսեների, ֆելիետոնների, հեքիաթների հեղինակ: Ծնվել է 1890թ. հունվարի 9-ին Ավստրո-Հունգարիայում: Ուսումնասիրել է փիլիսոփայություն, 1915թ. ստացել է դոկտորի գիտական աստիճան:

Մենք այն ազգն ենք, որն աշխարհին տվել է…


Մեզանում սիրում են ասել. «Մենք այն ազգն ենք, որն աշխարհին տվել է Ժիժկային, Հուսին, Սմետանային, մենք Կոմենսկու ազգն ենք»: Իրենց հերթին գերմանացիներն ասում են. «Մենք Կանտի, Բիսմարկի ազգն ենք, ու էլ չգիտեմ, թե ում, մենք Գյոթեի ազգն ենք»:

Բայց դու, որ ասում ես դա, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ, ինչ-որ բանով նմա՞ն ես նրան, խելացի ու մարդկայի՞ն ես, աշխարհին օրինակ ծառայո՞ւմ ես: «Մենք Շիլլերի ազգն ենք»: Բայց Շիլլերի հետ ընդվզո՞ւմ ես դու բռնակալների դեմ, նրա հետ պահանջո՞ւմ ես մտքի ազատություն: Եղել են Գյոթեն, Կանտը, եղել են և ուրիշներ, բայց դո՞ւ ինչ ներդրում ունես դրա մեջ: Դա որքանո՞վ է նպաստել այն բանին, որ դու դառնաս ավելի բարեկիրթ, մարդկային: Դու Վո՞լֆն ես, թե՞ Գյոթեն, Կա՞նտը, թե՞ ինչ-որ մի ծախու գրչակ:

Ո՞վ ես դու: Ընթերցո՞ղ: Եթե թերթում տպագրվածի համաձայն դատելու լինենք, ապա նվաճված Բելգիայով հաղթահանդեսով անցել են միայն Գյոթեներն ու Կանտերը… Ինչում էլ արտասահմանը մեզ մեղադրի, որպես պատասխան մենք սկսում ենք թափահարել նշանավոր անունները:

Ընթերցո՛ղ, դու ևս կառչում ես այն մտքից, որ հանճարեղ նախնիների շարունակողն ես: Ցանկալի է, որ մենք ընդհանրապես չունենանք Ժիժկային, քան Ժիժկայի ազգում ունենանք վախկոտներ: Խնդիրն այն չէ, թե որ ազգի ներկայացուցիչ ենք, այլ այն, թե ինչպիսին ենք մենք ինքներս:

Ազգը մարդկանց կարիքն ունի և ո՛չ անունների…

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի