Արտաքին 4 տարի առաջ - 14:18 24-06-2022

ԼԺՀ զորքերը գրավել են Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերը  

Լիսիչանսկից հարավ գտնվող Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերն անցել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ԼԺՀ-ի «ժողովրդական միլիցիայի» ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն։

Մարոչկոն նաև հայտնել է, որ «ուկրաինական խմբավորումը, որը գտնվում էր Գորսկոյե-Զոլոտոյե օղակում, ոչնչացվել է», իսկ Հաղթանակի դրոշն արդեն ծածանվում է «Զոլոտոյեի ռազմաքաղաքացիական վարչակազմի նախկին շենքի վրա»։

Մինչև պատերազմի սկսվելը Զոլոտոյե բնակավայրը գտնվում էր, այսպես կոչված, «գորշ» գոտում՝ ինքնահռչակ ԼԺՀ-ի «ժողովրդական միլիցիայի» և ուկրաինական բանակի դիրքերի միջև։ Մինսկյան պայմանավորվածությունների համաձայն՝ Զոլոտոյեի շրջանում կողմերը պետք է անցակետ բացեին խաղաղ բնակիչների համար շփման գծի երկայնքով։

Գորսկոյեի համայնքի ուկրաինական ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Բաբչենկոն հաստատել է, որ բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը վերացել է։ «Այսօր Գորսկոյե համայնքն ամբողջությամբ օկուպացված է, մերձակայքում տեղի են ունենում աննշան տեղային մարտեր, սակայն թշնամին ներս է մտել»,- ասել է Բաբչենկոն «Էսպրեսոյի» եթերում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ