Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 23:02 22-06-2022

Ֆրանսիայում ուսուցչուհուն, որը խնդրել է մուսուլմանուհուն ցույց տալ դեմքը, սպառնացել են սպանությամբ

Ֆրանսիայում հետաքննում են միջնակարգ դպրոցի ուսուցչի հասցեին հնչած սպանության սպառնալիքները, որը խնդրել էր մուսուլման աշակերտուհուն ցույց տալ իր դեմքը քննությունից առաջ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ կինը խնդրել է մի մուսուլման կնոջ հեռացնել չադրան դեմքից՝ ընդունելության քննությունից առաջ ինքնության ստանդարտ ստուգում անցկացնելու համար։ Քննական հանձնաժողովի աշխատակիցների մի քանի խնդրանքներից հետո աղջիկը, այնուամենայնիվ, համաձայնել է ցույց տալ իր դեմքը։

Տուն հասնելով՝ աշակերտուհին Թվիթերի իր էջում պատմել է կատարվածի մասին, ինչից մի որոշ ժամանակ անց սոցցանցի օգտատերերը սկսել են ուսուցչուհուն մեղադրել իսլամաֆոբիայի մեջ, իսկ մի քանի օր հետո վերջինս իր հասցեին սկսել է սպանության սպառնալիքներ ստանալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար