Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:00 22-06-2022

Վանեցյանի քայլը երկակի բնույթ ունի

Արթուր Վանեցյանը երեկ իր մանդատը վայր դրեց, և համացանցը ողողվեց նրան մեծարող, տեղ-տեղ էլ՝ քննադատող մեկնաբանություններով։ Իրականում քննադատելու շատ բան չկա․ մարդը խոստացել էր, որ եթե Նիկոլը փողոցային պայքարի արդյունքում չհեռանա, ինքը մանդատը վայր է դնելու։ Այս իմաստով Վանեցյանն իր խոսքի տերը եղավ, տղամարդավարի ասաց ու արեց։ Ու քանի որ տղամարդկությունը, խոսքի տեր լինելը մեր իրականությունում և հատկապես քաղաքական դաշտում գնալով հազվադեպ հանդիպող երևույթ են դառնում, Վանեցյանի այդ քայլը էքսկլյուզիվ բնույթ ստացավ։ Չէ՞ որ վաղուց չէինք հանդիպել քաղաքական գործչի, որն իր խոսքի տերն է լինում։

Բայց Վանեցյանը թող միակ խոսքի տերը եղած տղամարդու տիտղոսով շատ չուրախանա, քանի որ նրա արարքի տակ նաև թաքնված շերտեր կան, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Օրինակ՝ Վանեցյանը չգիտե՞ր, որ շարժումը տապալվելու է, և Նիկոլն էլ մնալու է, չի հեռանալու։ Վստահաբար գիտեր։ Հաշվի առնելով, թե ովքեր են հարթակում և ինչ են ասում, այս շարժումը չէր կարող հաջողություն ունենալ։ Իսկ եթե գիտեր, այդ դեպքում ինչո՞ւ եկավ ու նստեց Ազատության հրապարակում ու «ստիպեց», որ Իշխան Սաղաթելյանն ու հանրապետականներն էլ գան, միանան իրեն, հետո առանձնանան և առանձին շարժում սկսեն, ինքն էլ կողքից դամ քաշի։ Իսկ հիմա էլ հայտարարում է «Դիմադրության» շարժումից դուրս գալու մասին։

Ստացվում է՝ իր պայքարի ընկերներին մենակ է թողնում ու «թռնում» նրանց վրայից։ Կամ էլ պայքարի ընկերներն են իրենց քայլերով «ստիպել», որ Վանեցյանը դուրս գա։ Իսկ այն, որ պատգամավորական մանդատն այսօր այդ անձանց ոչ մեկին ոչինչ չի տալու՝ բացի ձևական պատգամավոր կոչվելուց, դա վաղուց էր պարզ, և Վանեցյանն էլ դա իր քայլով ապացուցեց։ Տարոսը մյուսներին, որոնք ամեն օր հայտարարում են, թե «կառչած չեն իրենց մանդատներից», բայց դա անհրաժեշտ պահի կարող է իրենց պետք գալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի