Ներքին 4 տարի առաջ - 14:47 22-06-2022

Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի են ենթարկել 14-ամյա տղայի

Հունիսի 21-ին` ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն` հայտնում են ոստիկանությունից։