Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 22-06-2022

Եթե հեղափոխություն էր, ի՞նչ են անում սրանք ԱԺ-ում, ԲԴԽ-ում, Բաղրամյան 26-ում

Եթե իսկապես 2018թ․-ին հեղափոխություն է տեղի ունեցել մեր երկրում, եթե իսկապես մերժվել են հինն ու նախկինը, և նոր Հայաստան ստեղծելու տեսլականն է առաջնորդել մեր հեղափոխական այրերին, ուրեմն պետք է ջհանգիրյանները գրողի ծոցն ուղարկվեին անվերադարձ: Իսկ Ջհանգիրյանը, որ, մեղմ ասած, չի վայելում հեղափոխական զանգվածների համակրանքը, երկրի թերևս ամենակարևոր ոլորտի ղեկավարը դարձավ, որի պակասից էին մարդիկ արտագաղթում առաջին հերթին: Իսկ սույն անձնավորությունն այն մարդը չէ, որ կարողանա այդ պակասը լրացնել, դրանում համոզված էր հենց ինքը բոլորից առավել:

Եթե մեր երկրում կատարվածն իսկապես հեղափոխություն էր, արատավոր բարքերի տապալում և նոր կեցության ստեղծում, ուրեմն առանց վայրկյան հապաղելու՝ պետք է վտարվեր Մուկուչյանը, որն այնքան նողկալիորեն փնովված ընտրակեղծիքների մարմնավորումն էր համարվում: Արդարացիորեն նշենք, որ հեղափոխություն էր կատարվել հենց այդ զզվանք հարուցող, երկրի ու ժողովրդի ճակատագիրը խեղող վարքի՝ ընտրությունները կեղծելու պատճառով ու խթանմամբ: Բայց այսօր էլ Մուկուչյանը շարունակում է նույն բարեհաջողությամբ ղեկավարել ԿԸՀ-ն: Դժվար թե այդ անձի վարքականոնում որևէ բան փոխված լինի: Իսկ եթե արդար էր, ինչո՞ւ էինք դժգոհում ու մեղքի թիրախ դարձնում մարդուն: Ուրեմն արդար երկիր ենք տապալել, արդար ընտրությունների դեմ ենք գնացել:

Եթե հեղափոխություն էր մաքրելու, թացը չորից ջոկելու դասակարգում, օլիգարխներն ի՞նչ գործ ունեն խորհրդարանում: Չասեք մեծահարուստ, քանի որ նրանց բիզնեսը սերտաճում է իշխանության հետ: Ոչ էլ ասեք, թե իրենց անունով բան չկա: Սա հին և վառված տարբերակ է, ինքնախայտառակած տարբերակ: Սրանք օլիգարխ էին նախկինում, նախկինների նախկինում և էլի առաջ, ինչպես ասում են, Լևոնի թվից:

Եթե հեղափոխություն էր, աղբակուտակ Ավգյան ախոռները փտածությունից մաքրելու հերակլեսյան քայլ, ուրեմն ի՞նչ է անում դեռ նախկին հեղափոխությունից մնացած Խաչատրյան-Խաչատուրյան Վահագնը ՀՀ նախագահի աշխատասենյակում:

Այդպես շատերին կարելի է թվարկել, օրինակ՝ Քոչարյան Անդրանիկին: Այդպես շատ կառույցներ ու հաստատություններ կարելի է մատնանշել, որոնք պետք է ապաքաղաքականացվեին, բայց հույժ քաղաքականացվեցին, օրինակ՝ ԵՊՀ-ն:

Հետևություն. մեր երկրում կատարվածը և մեզ հետ պատահածը ոչ թե հեղափոխություն էր, այլ նախկին արգահատելի բարքերի վերաձևում և առավել նողկալի մատուցում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ