Ներքին 4 տարի առաջ - 16:24 19-06-2022

Աշտարակի խճուղում ավտոմեքենան կողաշրջվել է առանց հրդեհի բռնկման. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, մեկնելով Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ հունիսի 19-ին, ժամը 12։08-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի վայր, հրդեհի նշաններ չեն հայտնաբերել. պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ այն ուղղվել է տեղի ուժերով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին