Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 18-06-2022

Փաշինյանը խոսնա՞կ է աշխատում Ալիևի մոտ

Բանավոր պայմանավորվածությունների մասին լսում ենք արդեն չորս տարի, որ մշտապես թարմանում են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներում: Բանավոր պայմանավորվածություն՝ վերելակում, բանավոր պայմանավորվածություն՝ պատերազմից առաջ: Ի վերջո՝ բանավոր պայմանավորվածությունների մի ամբողջ շարան պատերազմից հետո, որ չենք էլ հասցնում մարսել, երբ նորը դառնում է հին՝ տեղը զիջելով առավել նորին: Գրավոր պայմանավորված և ստորագրած փաստաթղթին բանավոր պայմանավորվածություններն են զուգահեռ կյանքի կոչվում որպես հավելված: Երկուսում էլ մեր տարածքների, անվտանգության, ուղղակի գոյության իրավունքի զիջումն է ու հանձնումը թշնամուն:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանին զիջեցինք Արցախի 70 տոկոսից ավելին, մի մասը՝ պատերազմով, մի մասն էլ՝ անպատերազմ: Հետո սկսվեց բանավոր պայմանավորվածությունների շարանը: Սյունիքի մեր պաշտպանական դիրքերը զիջում ենք, վարչապետն ասում է՝ բանավոր պայմանավորվածություն է: Գորիս-Կապան ճանապարհը զիջում ենք, ասում է՝ բանավոր ենք պայմանավորվել: Գյուղեր, դաշտեր ու արոտավայրեր ու էլ չգիտեմ ինչեր տալիս է և դարձյալ ասում՝ բանավոր պայմանավորվածություն կա:

Բացի տարածքներ հանձնելուց՝ բանավոր պայմանավորվածություն կա նաև այն մասին, թե մեր իշխանություններն ինչ պետք է ասեն և ինչ չպետք է ասեն Արցախի ու Հայաստանի կարգավիճակին և ինքնությանը վերաբերող հարցերում: Այդ մասին իմանում ենք Ալիևի հայտարարությունից: Բաքուն է թելադրում և թույլատրում Երևանին ինչ խոսել, ինչպես խոսել: Մնում է հարցնել հիմնավոր կասկածով՝ Փաշինյանը խոսնա՞կ է աշխատում Ալիևի մոտ, քանի որ անկասկած Երևանի օրակարգը գծվում է Բաքվում:

Ի վերջո, ո՞վ է Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունը: Մարդ, որ եկել է իշխանության և գրավոր ու բանավոր հանձնում է Արցախն ու Հայաստանը: Իսկ մենք համաձայն ենք, մեր մեծամասնությունը լուռ ու մունջ, անվրդով նայում է դիտորդի կարգավիճակով, թե ինչպես են ամեն օր տեղի ունենում այդ զիջումն ու հանձնումը: Ավելին, մեր մեծամասնությունն այս մարդուն մանդատ է տվել, որպեսզի օրինական կերպով իրականացնի սույն գործընթացը: Հանուն ինչի՞, մեր իրավունքները զիջենք, որ լա՞վ ապրենք, մեր հայրենիքը տանք, որ թվացյալ խաղաղաղությո՞ւն լինի: Բայց այս կիսատ հույսն էլ ի չիք դարձրեց մեր վարչապետը՝ հայտարարելով. «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին