Ներքին 4 տարի առաջ - 21:16 15-06-2022

Եվա Թովմասյանը դուրս է եկել Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի պաշտոնից

Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ դադարեցրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,

Քիչ առաջ ավարտվեց իմ վերջին աշխատանքային օրը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի պաշտոնում։
Բոլոր լրագրողներից և առհասարակ այն մարդիկանցից, որոնց հետ այս ընթացքում խաչվել ենք աշխատանքային հարթակում, անչափ շնորհակալ եմ համագործակցության, մեկս մյուսից սովորելու, մեկս մյուսին նեցուկ լինելու բոլոր առիթների համար։

Անկեղծորեն շնորհակալ եմ նաև համատեղ աշխատանքի բոլոր սուր անկյունների համար, քանի որ համոզված եմ, դրանից էլ ենք սովորում, հասկանում, խոհեմանում։

Համոզված եմ, որ մեր պետական համակարգի ներուժի շարունակական զարգացման համար կենսական է մնայունին զուգահեռ թարմ ուժերին, նոր մասնագիտական մոտեցումներին, նոր լուծումներին, այսինքն նոր մարդկանց պարբերաբար տեղ տալը։ Իսկ իմ ժամանակը լրացավ։ Հուսով եմ, որ կարողացա օգտակար լինել։

Ավանդական դարձած հարցերից խուսափելու համար էլ միանգամից ասեմ, որ դիմումս ներկայացրել եմ ինքնուրույն, ինչպես ասում են, առողջ գիտակցությամբ և հստակ հիշողությամբ։

Հ.Գ. Հինգ - վեց անհաջող փորձից հետո հուսով եմ, Ֆեյսբուքն առանց խոտանի կտարածի այս մի գրառումս։

Ինչ արած, կրկնությունը գիտության մայրն է։

Այսքանը։

Իսկ հետոյի մասին հետո»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը