Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:07 15-06-2022

Ընդդիմությունը չպարտվեց, պարտվեց հայ ժողովուրդը. Նիկոլը չհաղթեց, հաղթեց թշնամին  

Բացվեց Ֆրանսիայի հրապարակը 45 օր փակ պահելուց հետո: Սակայն Ֆրանսիայի հրապարակում զօրուգիշեր անհնազանդ հսկողներն այնքան էին մնալու, մինչև իշխանությունից, Կառավարության շենքից, վարչապետի սեղան-աթոռից Նիկոլը գնար: Բայց Նիկոլը մնաց, գնացին Ֆրանսիայի հրապարակի վրաններն ու վրանակյացները: Դիմադրության շարժումն իր առջև դրված գերխնդիրը չկատարեց, չհասավ վերջնական նպատակին, չլուծեց հանգույցը՝ ստանալ Նիկոլի հրաժարականը:

Ընդդիմությունն իրեն պարտված չի զգում, բայց իշխանությունն իրեն համարում է հաղթած: Ընդդիմությունը չունեցավ ժողովրդի լայն աջակցությունը, փոխարենն այդ աջակցությունն իր թիկունքում զգաց իշխանությունը: Կարող եք չհամաձայնել, վիճել, գազազել ու փրփրել: Եթե ընդդիմության պահանջը՝ հեռացնելու վարչապետին, ունենար լայն աջակցություն, ժողովուրդը զանգվածաբար դուրս կգար փողոց ու հրապարակ: Եթե դուրս չի եկել, ուրեմն այդ լայն աջակցությունը փոխանցվում է Նիկոլի հաշվեհամարին: Մնացածն անիրատեսական է, հեքիաթի ժանրից:

Շարժումն ինչի՞ն էր փորձում դիմադրել՝ ժողովրդին տանելով այդ ուղղությամբ: Դիմադրել Արցախից մնացած 25 տոկոսն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների պատրաստակամությանը: Դիմադրել Հայաստանից նոր տարածքներ զիջելուն: Դիմադրել մեր պետականությունը կորցնելուն, Բաքվի և Անկարայի գերիշխանություն տակ ընկնելուն, ի վերջո՝ Հայաստանի թրքացմանն ու թրքական տարածք դառնալուն: Այդուհանդերձ, դիմադրել մեր գոյության սպառնալիքին ու ոչնչացմանը:

Մեր ժողովուրդը չուզեց փրկել Արցախից մնացած մի պատառը: Չուզեց փրկել մի պատառ Հայաստանը: Մեր ժողովուրդը հաշտ է ու խաղաղ Արցախը կորցնելու հետ: Հաշտ է ու խաղաղ Հայաստանից տարածքներ զիջելու հետ: Անտարբեր է մեր պետականության կորստին: Բնավ էլ անհանգիստ չէ՝ արդյո՞ք Անկարայի գերիշխանության տակ կանցնի Երևանը, թե՞ Բաքվի: Այս իրավիճակում անլուծելի խնդրի պես բարդ է հասկանալ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը՝ թվացյալ խաղաղությո՞ւն, լավ ապրե՞լ, թե՞ ընդանրապես չապրել: Պարզապես չի ուզում, ոչինչ չի ուզում մեր ժողովուրդը:

Ընդդիմությունը չպարտվեց, պարտվեց հայ ժողովուրդը. Նիկոլը չհաղթեց, հաղթեց թշնամին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին