Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:30 14-06-2022

Սա խորհրդարա՞ն է, թե՞ մեկ ուժի թատրոն

Խորհրդարանական երկիր Հայաստանում Ազգային ժողովը դարձել է մեկ անձի թատրոն։ Մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը խորհրդարան չի գնում ու նիստերին չի մասնակցում։ Նրանք իրենց նիստերը փողոցում՝ Ֆրանսիայի հրապարակում են անում, որը շուտով կազատեն իրենք։ Իսկ ԱԺ-ում միայն իշխանություններն են, որոնք գալիս, իրենք իրենց համար նիստ են անում, իրենք իրենց հարցեր տալիս, փորձում արհեստական սրել իրավիճակը, որ ընդդիմության տեղն էլ լրացնեն և հեռանում են։

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը, ու դարձյալ նիստերն անցկացվում են կիսադատարկ դահլիճում։ Ընդդիմությունը դարձյալ մենակ է թողել ՔՊ-ականներին։ Նրանք նորից եկել, ինչ-որ նախագծեր են բերել, Կառավարությունից զեկուցողներ են կանչել և իրենք իրենց համար նիստ են անում, հարց տալիս, պատասխան ստանում։ Ու չես հասկանում՝ սա խորհրդարա՞ն է, թե՞ ՔՊ-ի կուսակցական ժողովը։ Ազգային ժողով գնալը կամ նիստերին հետևելը լրագրողների համար դարձել է անհետաքրքիր։ Սա ժողովրդավարության ամենադիկտատուրական դրսևորումներից է, որի համար բնական միջավայր ստեղծվել է նախևառաջ ընդդիմության շնորհիվ։ Նրանք են ԱԺ-ից դուրս եկել ու մտել փողոց։

Իսկ իրականում սա խայտառակ իրավիճակ է խորհդրարանական երկրի համար, որտեղ խորհրդարան կա, բայց չեղածի պես մի բան է։ Այնպես չէ, որ ընդդիմության՝ ԱԺ-ում լինելու պարագայում ՔՊ-ական մեծամասնությամբ այս օրենսդիր մարմինը դեմոկրատիայի ու թափանցիկության ամսետր կլասս էր ցույց տալիս, էլի ընդունում կամ մերժում էին այն նախագծերը, որոնք իրենք ցանկանում էին, կամ որոնց վերաբերյալ գործադիրից ցուցում էին ստանում։

Բայց հիմա էլ ավելի տխուր է պատկերը, երբ անգամ ֆորմալ առումով իրենց հակադրվող չկա։ Վաղն էլ Կառավարության անդմաները կգան հարցուպատասխանին, ու դարձյալ իրենք իրենց Կառավարությանը հարցեր կտան ու կլսեն «սպառիչ» պատասխաններ, որից բավարարված ու գոհ կհեռանան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին