Ներքին 4 տարի առաջ - 18:58 11-06-2022

Գյումրիում նշել են Ռուսաստանի օրը

Ինչպես հայտնում է shantnews.am-ը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվել է Ռուսաստանի օրը։ 1990 թվականի հունիսի 12-ին ժողովրդական պատգամավորների համագումարում ընդունվել է Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որից հետո անկախ Ռուսաստանը դարձել է Դաշնություն, իսկ 2002 թվականից հունիսի 12-ը պաշտոնապես նշվում է որպես Ռուսաստանի օր։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, զինվորականներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։ Կարևորելով երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլոտներում, ներկաները շեշտադրել են երկու ժողովուրդների բարեկամական և քաղաքական հարաբերությունները, դրանց հետագա զարգացումը։

Ողջունելով հյուրերին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը նշել, որ Ռուսաստանի ինքնիշխանության հաստատումից հետո Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։

«Ուզում եմ մի կարևոր հանգամանք ևս մատնանշել՝ այդ տարիներին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև։ 2002 թվականին, ուղիղ 20 տարի առաջ,Գյումրիում բացվեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը։ Իսկ Սանկտ Պետերբուրգում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը»,- նշել է Ռուսլան Կանդաուրովը։

ՌԴ հյուպատոսը ռուս-հայկական հարաբերությունների մեջ նաև առանձնակի կարևորել է Գյումրիի դերը, և ընդգծել, որ գլխավոր հյուպատոսարանը հենց այնպես չէ, որ այս քաղաքում է բացվել․
«Գյումրի քաղաքի ընտրությունը պատահական չէր, այն ուներ կարևոր նշանակություն՝ այստեղ էին գտնվում ռազմաբազան և ռուսական սահմանապահ զորքերը, ինչպես նաև Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ բնակվում էին Հայաստանի հյուսիսային մասում։ Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան ավելացել է, նաև որպես զբոսաշրջիկ», – նշել է Ռուսլան Կանդաուրովը։

Նրա խոսքով վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ավելի են ամրացել և Հայաստանը համարվում է Ռուսաստանի կարևոր գործընկերը։
«Ռուսաստանը դարեր շարունակ ոչ միայն եղել է մեր բարեկամական և եղբայրական հարևան պետությունը, այլ նաև պետություն, որի հետ մենք կիսում ենք մշակութային, կրոնական և այլ արժեքներ։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և այս ամենն ամրագրված է մեր արտաքին քաղաքականության տեսլականի մեջ։ Ես վստահ եմ, որ 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները սրա վառ ապացույցն են և մենք առավելապես վերջին տարիների ընթացքում էլ ավելի ենք ինտենսիվացրել մեր հարաբերությունները, և կարծում եմ, որ առաջիկայում էլ մեր փոխադարձ հաջողությունների կիսումը կլինի առհավատչյան, որ մենք համընթաց զարգանալու ուղի ենք ընտրել», – հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Հավելենք, այս տարի նշվում է նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ