Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:58 10-06-2022

Մարությանի ընկերը ազատվել է պաշտոնից. նրան փոխարինողը հայտնի գեներալի փեսան է

Oragir.news-ի տեղեկություններով` «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար Վահե Խաչատրյանն ազատվել է պաշտոնից։ Ըստ լուրերի` այդ պաշտոնին է նշանակվել ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Հրաչյա Նազարյանը։ Վերջինս ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է։

Երեւանի քաղաքապետարանից Խաչատրյանի ազատվելու վերաբերյալ հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն` ամիսուկես առաջ։ Պատճառների մասին չգիտեին։

Մենք չկարողացանք կապ հաստատել Խաչատրյանի հետ։ Նշենք, որ Վահե Խաչատրյանը Մարությանի ընկերն է, հենց նա էլ Խաչատրյանին ժամանակին նշանակել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, մինչ այդ աշխատում էր ոստիկանությունում։ Հետո տեղափոխվեց «Թաղման բյուրո»։ Նշենք նաեւ, որ նա նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր փեսան է, ինչպես նաեւ ՊՆ փոխնախարար Արման սարգսյանի մտերիմը։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը