Արտաքին 4 տարի առաջ - 13:48 04-06-2022

Սևերոդոնեցկում գտնվող ռուսական զորքերը համալրվել են

Սևերոդոնեցկում փողոցային մարտերը շարունակվում են, իր Telegram-ալիքում հաղորդել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Ռուսները համալրում են ստացել 2-րդ բանակային կորպուսի պահեստազորից, նրանք հարձակման են անցել նաև Ուստինովկայի ուղղությամբ, սակայն հաջողության չեն հասել»,- գրել է նա։

Նրա խոսքով, անցած օրվա ընթացքում ուկրաինական ուժերը հետ են մղել ռուսական կողմի ինը գրոհ, ոչնչացրել են մեկ տանկ, մեկ հրետանային համակարգ և վեց զրահամեքենա։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ թևավոր հրթիռ են խոցել, հավելել է նա։

Մեկ օրվա ընթացքում Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում առնվազն վեց բարձրահարկ շենք է վնասվել, գրել է Գայդայը։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան