Ներքին 4 տարի առաջ - 16:17 02-06-2022

Պարեկը ոչ աշխատանքային ժամին հետապնդել է Nissan-ի վարորդին ու կանխել գողության դեպքը

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հերթական հանցագործությունն են բացահայտել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 26-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Շ-ից, ով հայտնել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղում նստել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենայի խափանման պատրվակով խնդրել է իրեն այն հրել, որի ժամանակ վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն չի հաջողվել երիտասարդ տղայի շնորհիվ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ գողության դեպքը Հյուսիս-Հարավ մայրուղում կանխել է 26-ամյա Նարեկ Մուրադյանը։ Այդ օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, Ն․Մուրադյանը տուն գնալիս նկատել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի հետևից քաղաքացին վազում է։ Ն․ Մուրադյանը, ճիշտ կողմնորոշվելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, հետապնդել է Nissan-ին ու կարողացել վարորդին բռնել, ապա նրան բերման է ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ 22-ամյա Կարեն Ա․-ն է, ով խոստովանել է, որ փորձել է գողանալ իր ավտոմեքենայում գտնվող Արման Շ-ի պայուսակը, սակայն Ն․ Մուրադյանի հետապնդման շնորհիվ, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Կայքի տեղեկություններով՝ Ն․ Մուրադյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտում որպես պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ