Ներքին 4 տարի առաջ - 13:42 02-06-2022

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է. փոխվարչապետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։

Փոխվարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։

Փոխվարչապետ Մաթևոսյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ուրախությամբ է փաստել, որ ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բարձր են գնահատվել անդամ երկրների կողմից, որի արդյունքում նախորդ տարի Աթենքում կայացած Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կառավարությունը զգոնությամբ է հետևում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում և ռազմավարություններում:

Փոխվարչապետի խոսքով՝ 2020 թվականին ողջ աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական խորը ճգնաժամ էր, այլև ծանր մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար։ «Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, ևս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը և հավելել, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերադառնալ կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացմանը։

«Մենք պետք է դասեր քաղենք և վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը և խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արդյունավետորեն համագործակցելու ՄԱԿ-ի ԶՀԿ անդամ բոլոր երկրների և շահագրգիռ կողմերի հետ՝ կյանքի կոչելու համատեղ նպատակներն՝ ուղղված կայուն զարգացման 2030 օրակարգի կենսագործմանը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ