Ներքին 4 տարի առաջ - 13:30 02-06-2022

Այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել այն ամենի մասին, ինչ քննարկում ենք․ Գրիգորյան

«Հենց մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակական աշխատել ենք Բրյուսելի հետ, բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել են Բրյուսելում, մենք մեր գործընկերների հետ այս հարցի և հարցերի վերաբերյալ մանրամասն քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցերը»։ Այս մասին Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը և դրա ընկալմանը հայ հասարակության կողմից։

«Ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում սահմանագծման և սահմանազատման աշխատանքների վրա, և դա է նաև պատճառը, որ մենք դեռևս սամանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն։ Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում, մենք կքննարկենք և հույս ունենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն։

Ինչ վերաբերում է տարաձայնությունների, կարծում եմ, որ հայկական կողմը ինչ քննարկում է Բրյուսելում հրապարակային, այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել այն ամենի մասին, ինչ քննարկում ենք։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հաղթահարել նաև այդ տարաձայնությունը։ «Ընդհանրապես, թե ինչ փաստաթղթեր դրվեն հիմքում, հենց հրապարակային քննարկումների շրջանակներում Հայաստանը հայտարարել է այն երեք փաստաթղթերի շրջանակները, որոնց շրջանակներում տեսնում է նաև բանակցային գործընթացը։ Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ սա այն կարևոր ուղղությունն է, որոնց ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ են ունենալու», - հավելեց Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցային սեղանին ո՞ր կետերն են առավել կարևորվում։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ