Ներքին 4 տարի առաջ - 12:52 02-06-2022

Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում մասնագիտական խումբ ձևավորելուց․ Արմեն Գրիգորյանի պատասխանը

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի մոսկովյան հանդիպման օրակարգում նույնպես լինելու են սահմանազատմանն ու սահմանանշման հարցերը, այսինքն՝ աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք մենք շարունակելու գործընթացը, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացքում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ հարդիպման օրը դեռ հստակ չէ։

Անդրադառնալով հարցին, թե հանձնաժողովի անդամների հայկական կազմը կրկնակի պակաս է ադրբեջանական կողմի անդամների թվից, բացի այդ՝ հայկական կողմը ինչո՞ւ է խուսափել մասնագիտական խումբ ձևավորելուց, քանի որ չկան հանձնաժողովում քարտեզագիրներ, սահմանագետներ, պատմաբաններ, չկան նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, Գրիգորյանը պատասխանեց, որ թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի։

«Բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններ գնալուց առաջ աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում։ Այսինքն՝ եթե նախարարի տեղակալ է հանձնաժողովի անդամը, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացին։ Այսինքն՝ թվաքանակի խնդիր չեմ տեսնում, ինչ վերաբերում է կազմին, մինչև այսօր բազմաթիվ անգամ մասնագետների հետ տարբեր ֆորմատներով քննարկումներ ենք ունեցել։ Իսկ ընդդիմադիրները ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է, եթե ներկայացված լինեն, ուրեմն էլ ընդդիմություն չեն լինի։ Այս պահին «Քաղաքացիական պայմանագիրը» մոտ 66 տոկոսով ներկայացված է ԱԺ-ում և մանդատ ունի ժողովրդից»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ