Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:45 31-05-2022

Ընդդիմությունն իշխանություններին մենակ է թողել ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօրվանից բյուջետային քննարկումներ են: Կառավարությունը ԱԺ է բերել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականը, որ հանձնի պատգամավորների դատին: Բայց պատգամավորներից միայն ՔՊ-ականներն են ներկա:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները նախընտրում են փողոցում իշխանության «հարցերը լուծել» փողոցում: Իսկ իշխանություններն էլ, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր հարցնում էր, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի եկել խորհրդարան` իրենց հարցերն այստեղ ուղղելու: Փաստացի ընդդիմությունը իշխանություններին մենակ է թողել խորհրդարանում: ՔՊ-ականներն էլ իրենց նշանակած նախարարներին կոմֆորտ միջավայրում հարցեր են ուղղում, ստանում պատասխաններ, որոնց չեն հակադարձում, և բոլորը գոհ են ու երջանիկ:

Սա «հայկական ժողովրդավարության» աննախադեպ իրավիճակ է, երբ խորհրդարանական երկրում երկրի օրենսդիր մարմնում իշխանությունը միայնակ է մնացել` առանց ընդդիմության: Իսկ ընդդիմությունն էլ փողոցում անհասկանալի գործընթացներով է զբաղված. շրջում է պետական շենքերով ու հարցումներ անցկացնում, թե այս կամ այն շենքում նստող պաշտոնյաները կո՞ղմ են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, թե՞ դեմ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին