Արտաքին 4 տարի առաջ - 14:13 27-05-2022

ՌԴ բանակը մարտերում կորցրել է առնվազն 1000 տանկ և 36 ինքնաթիռ. Պենտագոն

Ռուսական բանակը «աստիճանաբար հաջողությունների է» հասնում Ուկրաինայում, թեև արդեն իսկ հսկայական կորուստներ է կրել։ Այս մասին անանունության պայմանով մայիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ առայժմ ճակատում ստեղծված իրավիճակը չի կարելի անվանել «անհուսալի»։

Նրա խոսքով, թեև ուկրաինական զորքերը մինչ այժմ հաջողությամբ ցուցաբերում են «կոշտ դիմադրություն», Ռուսաստանը շարունակում է ծանր հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին և Դոնբասի տարբեր օբյեկտներին ու քաղաքներին։

Պենտագոնի պաշտոնյան նշել է նաև, որ ուկրաինական բանակը «աստիճանաբար առաջխաղացում է ապրում նաև Խարկովի շուրջը», և որ հակագրոհների արդյունքում նրան հաջողվել է հետ գրավել մի շարք տարածքներ, որոնց Ռուսաստանը հավակնում էր վերջին 90 օրվա ընթացքում։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի, որ պատերազմի սկզբից մարտերում ռուսական բանակը կորցրել է առնվազն 1000 տանկ, 36 ինքնաթիռ և ավելի քան 50 ուղղաթիռ, սակայն այն դեռևս ունի տեխնիկայի և կենդանի ուժի մեծ առավելություն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ։ ԱՄՆ զինվորականի տվյալներով՝ այժմ Ուկրաինայում գործում է 110 ռուսական գումարտակա-մարտավարական խումբը, և ռուսական ստորաբաժանումները կարողացել են զգալիորեն առաջ շարժվել Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ։

Պենտագոնի պաշտոնյան հիշատակել է ՌԴ պաշտպանության նախարարության վերջին որոշումը՝ թույլ տալ բանակում ծառայել 50 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց։ Նախկինում այս տարիքային շեմը չէր գերազանցում 40 տարեկանը։ «Մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես է Մոսկվան փորձում գտնել տարբեր միջոցներ ռազմաճակատում իր կենդանի ուժը համալրելու համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու