Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:04 26-05-2022

Կրթօջախների կառավարման լիազորությունները կտրվեն նաեւ անկիրթներին

E-draft-ում տեղադրված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը այդ հարթակում կազմակերված «լայք»-եր է հավաքել, ճիշտ այնպես, ինչպես «Անտարեսի» ժպիտներն ու ֆեյսբուքում Փաշինյանի գրառումների «սրտիկները»: Բայց սա չի նշանակում,որ կրթության ռազմավարությունը կատարելություն է: Փաստաթուղթը լեփ-լեցուն է կազուսներով:

Վերցնենք թեկուզ դրանցից մեկը. փաստաթղթի հեղինակները որոշել են հանրակրթական եւ նախնական մասնագիտական հաստատությունների կառավարման լիազորություններն աստիճանական պատվիրակել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Դե պատկերացրեք, թե ինչ կանի ասենք կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանը, եթե Վեդիի կրթական հաստատությունների կառավարման լիազորություններն իրեն տրվեն, կամ իր սեռը «արու» նշած Դիլիջանի քաղաքապետը ինչպես կուսակցական լծակով կախման մեջ կպահի տեղական կրթական հաստատությունների ղեկավարներին:

Իսկ եթե վաղը համայնքի ղեկավար դառնա միջնակարգ կրթությամբ այն ՔՊ-ական պատգամավորը, որի կենսագրության «ամենաարժեքավոր» հատվածն այն է, որ 2013 թ. մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Ի դեպ, այսօր միջնակարգ կրթությամբ համայնքի ղեկավարները քիչ չեն, կարեւորը «քայլած» են:

Մի խոսքով՝ խեղճ կրթական համակարգ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի