Մամուլ 4 տարի առաջ - 08:41 26-05-2022

Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր: Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, եւ, բնականաբար, ակտիվություն լինելու է:
«Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երեւանը փորձում է մանեւրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում», – նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:
Դրան վերաբերող թույլ ձեւակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենեւին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը